Thursday, March 22, 2012

Google Analytics - նոր սոցիալական հաշվետվություններ

Google Analytics-ը  հայտարարել է նոր սոցիալական հաշվետվությունների մասին, որոնք կօգնեն գնահատել սոցիալական ցանցերի ազդեցությունը վեբ-կայքի վրա: ինչպես հայտարարվել է Analytics-ի պաշտոնական բլոգում, նոր հաշվետվությունները օգտակար կլինեն հետևյալ խնդիրների լուծման համար.

Ապրիլի 13,14,15-ին` սեմինար-դասընթաց - SEO բլոգերների համար. ինչպես առաջխաղացնել բլոգը որոնողական համակարգերում. մանրամասները` այստեղ >
Սոցիալական ռեսուրսներից եկող թրաֆիքի գնահատում, ինչպես ես ազդում սոցիալական ռեսուրսները կայքի ուղիղ և կոր կոնվերսիայի վրա:

Սոցիալական ակտիվության որոշում, որը տեղ է ունենում ինչպես կայքի ներում, այնպես էլ կայքից դուրս. նպատակն է` օպտիմալացնել օգտվողների ներգրավվածությունը և մեծացնել էֆեկտիվության հիմնական ցուցանիշները:


Սոցիալական արշավների վերաբերյալ էֆեկտիվ որոշումների ընդունում` ունեցած տվյալների հիման վրա:

Analytics-ի սոցիալական հաշվետվությունները թույլ են տալիս վերլուծել վերը նշված տեղեկատվությունը և հնարավորություն են տալիս տեսնել սոցիալական ազդեցության ավելի ամբողջական պատկերը:

Overview վիզուալ հաշվետվությունը թույլ է տալիս վայրկենապես հասկանալ կոնվերսիայի ծավալները, որոնք գեներացվում են սոցիալական հոսքերում:


Հաշվետվության Conversations հատվածը թույլ է տալիս հետևել, թե քանի այցելություններ են յուրաքանչյուր սոցիալական ցանցից վերածվել կոնվերսիայի:

Social Scores միջակայքում հնարավոր է տեսնել օգտվողների ներգրավվածությունը և կոնվերսիոն ցուցանիշները յուրաքանչյուր սոցիալական ցանցի համար:


Social Plugins հաշվետվությունը ցուցադրում է սոցիալական կոճակներին (social buttons) արված սեղմումների (clicks) քանակը` tweets, likes, +1's, twitter  followers և այլն:


Activity Stream մասում ցուցադրվում են, թե ինչպիսին է եղել օգտվողների վերաբերմունքը Ձեր բովանդակության հանդեպ` վեբ-կայքից դուրս:


Նոր հաշվետվությունների տեսակները Analytics-ի օգտվողներին հասանելի կլինեն առաջիկա շաբաթների ընթացքում:

Հիշեցնենք, որ սոցիալական ցանցերի հաշվետվությունները Google Analytics-ում հայտնվել էին դեռևս 2011-ի ամռանը: Հաշվետվությունները թույլ են տալիս հետևել օգտվողի վարքի փոփոխություններին (վեբ-կայքում, դիտումներ, մերժման ցուցանիշներ), օգտվողի սոցիալական գործողությունների քանակը կայքում, ինչպես նաև տալիս են մոտավոր վիճակագրություն նշյալ գործողությունների համար:

Գարնանային մեծ ակցիաներ - Sunny SEO: Որոնողական օպտիմալացում, կայքի առաջխաղացում որոնողական համակարգերում` մեծ զեղչերով:

No comments:

Post a Comment