Saturday, December 15, 2012

AdSense-ը վճռական պայքար է մղում կեղծարարների դեմ

Google AdSense-ը ակտիվորեն պայքարում է անորակ հայտարարությունների և կեղծ այցելությունների (clicks) դեմ: Երբեմն AdSense-ի համակարգը բարեխիղճ վեբ-հրապարակողներին ընդունում է որպես կեղծարարներ, որի դեպքում այդպիսի հաշվետերերը բլոկավորվում են կամ հեռացվում առանց նախազգուշացման:

Վերջերս համակարգը փոփոխություններ է մտցրել, որը թույլ է տալիս կանխել այդպիսի դեպքերը.




  • Այժմ կեղծ քլիքների կամ ցուցադրությունների հայտնաբերման դեպքում AdSense-ը հաշվի է առնում տվյալ հաշվետիրոջ պատմությունը: Դրական պատմություն ունեցող հաշվետերերը չեն հեռացվում, այլ միայն բլոկավորվում են:
  • Բացի այդ վեբ-հրապարակողներն այժմ կարող են օգտվել բողոքների նոր ֆորմայից, որը թույլ է տալիս արագորեն գլուխ հանել ցանկացած հարցերի դեպքում:


Ավելի մանրամասն տեղեկություններ կեղծ քլիքների և բլոկավորման կանխարգելման մասին կարող եք կարդալ AdSense-ի պաշտոնական բլոգում:

No comments:

Post a Comment