Friday, August 9, 2013

Adsense-ի չեկերի կանխիկացում (09.08.2013թ. տվյալներ)

Հայաստանում Google Adsense-ով վաստակած գումարի կանխիկացնող վեբմաստերները ժամանակ առ ժամանակ նոր խնդիրների առաջ են կանգնում: Այս անգամ 2013թ. հունիսից Ամերիա բանկը դադարեցրեց Google չեկերի կանխիկացումը (City Bank Checks):


Այժմ, ըստ ստուգված տեղեկությունների (09 օգոստոսի 2013թ. տվյալներով) Adsense-ի չեկեր կանխիկացվում են Հայբիզնեսբանկում: Պայմանները հետևյալն են՝

Հարկավոր է բացել Եվրո արտարժույթով հաշիվ, որի բացման համար անհրաժեշտ է 3000 դրամ: Կանխիկացումը կատարվում է միայն Եվրոյով:
Չեկի կանխիկացումը տևում է մոտ 30 աշխատանքային օր, որի համար նաև անհրաժեշտ է հաշվում սառեցնել 50.000 ՀՀ դրամ (այն վերադարձվում է հաշվետիրոջը՝ գումարի բարեհաջող կանխիկացումից հետո): Կանխիկացումից հետո, գումարից պահվում է նվազագույնը 2%:

Եթե ունեք այլ տվյալներ, կարող եք կիսվել դրանցով Adsense Armenian Publishers G+ խմբում >>

1 comment:

  1. Չեկերը հնարավոչ է կանխիկացնել Հայէկոնոմ բանկում
    30.000 դրամ դեպոզիտ +5.000 դրամ հաշիվ բացելու համար
    30-45 օրվա ընթացքում
    և հնարավոր է HSBC բանկում , նախապես 6 ամսվա հաճախորդ լինելու դեպքում

    ReplyDelete