Thursday, February 23, 2012

Google+ բեյջային բլոկների նոր հնարավորությունները

Նախորդ տարվա նայեմբերին Google-ի +էջերի գործարկումից հետո ներկայացվեցին +էջերի բլոկները (Google+ page bagdes), որոնք Ձեր կայքի այցելուներին հուշում են, որ Ձեզ հնարավոր է գտնել նաև Google+ում: Այժմ Google+ի էջերի ինտեգրացիոն հնարավորություններն ընդլայնվել են. Դուք կարող եք ընտրել բեյջի նախընտրելի չափը, բլոկի ձևը, գունային ֆոնը և այլն: Բացի այդ, սկսած 2012-ի սկզբից, Google+ի բեյջը ներառում է միատիպ հաշվիչ, որը ցույց է տալիս, թե քանի հոգի է հետևում Ձեր էջին և քանի +1 ունի այն:

Google+ի բեյջերի միջոցով Ձեր կայքի այցելուները հեշտությամբ կարող են գտնել Ձեզ Google+ սոցիալական ցանցում և դառնալ Ձեր հետևորդը:


No comments:

Post a Comment