Sunday, April 14, 2013

Google-ը ցանկանում է գնել SMS-ի քիլլերին

Google ընկերությունը բանակցություններ է վարում WhatsApp ստարտափը գնելու համար, այս մասին հայտնում է Digital Trends-ը: Բանակցությունները շարունակվում են արդեն 5 շաբաթ:


Կողմերին դեռևս չի հաջողվել պայմանավորվել վաճառքի գնի շուրջ, սակայն հայտնի է, որ Google ընկերությունը պատրաստ է ընկերության համար վճարել $1 մլրդ: Ըստ ամենայնի, WhatsApp-ը ցանկանում է ավելին ստանալ Google-ից:


WhatsApp_ը հանդիսանում է WhatsApp Messenger-ի նախագծողը, որը քրոս-հարթակային հավելված է նախատեսված սմարթֆոնների համար. այն թույլ է տալիս ինտերնետի միջոցով փոխանակվել ակնթարթային հաղորդագրություններով: Հավելվածը հասանելի է iPhone, Android, BlackBerry, Windows Phone և այլ քիչ հայտնի օպերացիոն համակարգերի համար:
WhatsApp-ը օգտագործում է ինտերնետի նույն գնային ծավալը, ինչ էլեկտրոնային փոստերը, այդ պատճառով առանձին վճար չի գանձվում օգտագործողից: Այդպիսով WhatsApp-ը հանդիսանում է SMS-ի փոխարինող, միևնույն ժամանակ հավելվածը թույլ է տալիս ընդլայնված այլ հնարավորություններ՝ ֆոտո և տեսանյութերի ակնթարթային փոխանակում, խմբերի ստեղծում և այլն:

WhatsApp-ի արժեքը Windows Phone, BlackBerry և Andoird օպերացիոն համակարգերի համար կազմում է $0.99/տարեկան, ընդ որում այն առաջին տարին տրվում ա անվճար: iPhone-Ի համար նախատեսված հավելվածի գինը նույնն է, սակայն նրա համար հարկավոր է վճարել պարբերաբար՝ առաջին տարուց սկսած:

WhatsApp ընկերությունը ստեղծվել է 2009-ին Յան Քոումի (Jan Koum) և Բրայան Էքթոնի (Brian Acton)՝ Yahoo!-ի նախկին աշխատակիցների կողմից: Նրանց խոսքերով՝ իրենք երբեք չեն պատրաստվում գովազդ վաճարել հավելվածում, քանի որ այն հակասում է հավելվածի էսթետիկային և խանգարում մարդկանց մտքերի արտահայտմանը: Հիմնադիրները կարծում են, որ ավելի լավ է, երբ օգտագործողը հավելվածի համար վճարում է սիմվոլիկ գումար և առհասարակ չի տեսնում ոչ մի գովազդ:

No comments:

Post a Comment