Sunday, July 21, 2013

Adsense-ում գովազդի գներն ընկնում են

Google կորպորացիան հայյտարարել է իր ֆինանսական արդյունքները 2013-ի երկրորդ քարորդի համար, որոնք չեն արդարացրել վերլուծաբանների կանխատեսումները: Ինտերնետ գովազդի գների իջեցումը զարմացրել է ներդրողներին և վերլուծաբաններին, ովքեր սպասում էին, որ Google AdSense գովազդային համակարգի վերջին փոփոխությունները կհեշտացնեն ոլորտի՝ բջջային գովազդ տեղափոխման հետևանքները:


Google ընկերության բաժնետոմսերը, որի գները վերջին շաբաթներում հասել էին ռեկորդային առավելագույնին, վերջերս արդեն ընկնել են 4%-ով (մինչև $872.80):
Google-ի, ինչպես նաև նրա մրցակիցների՝ Facebook-ի և Yahoo-ի բիզնեսները կորցնում են եկամուտները, քանի որ օգտվողների ավելի մեծ զանգվածներ են օգտագործում շարժական սարքեր, որտեղ գովազդի գինն ավելի ցածր է, քան անհատական համակարգիչների համար:
Վերլուծաբանները գովազդի գների իջեցման այլ պատճառ են համարում հենց օգտվողների պահվածքը, ովքեր ավելի ու ավելի հազվադեպ են սեղմում բջջային հայտարարությունները, քան դեսքթոփայինը:

Այդ ամենով հանդերձ, Google-ի գովազդային վաճառքների ընդհանուր ծավալը աճել է 23%-ով: Google-ի համընդհանուր եկամուտը (ներառյալ Motorola-ն) կազմել է $14,11 մլրդ՝ նախորդ տարվա $11,81 մլրդ-ի փոխարեն: Իսկ Google-ի առցանց գովազդի միջին գինը երկրորդ քարորդում աճել է 6%-ով՝ նախորդ ժամանակահատվածի համեմատ:

No comments:

Post a Comment