Monday, October 17, 2011

+1 կոճակն` արդեն մեդիա գովազդներում

+1 կոճակը արդեն հոկտեմբեր ամսից հայտնվում է նաև Adsense-ի մեդիա գովազդներում: Օգտվողները կկարողանան մեկ սեղմումով ձայն տալ այս կամ այն գովազդային նյութին և կիսվել նրա մասին իր սոցիալական շրջապատում: Կարծում ենք, որ այսպիսով գովազդն ավելի մեծ հետաքրքրություն կառաջացնի ցանցում: Արդյունքում կաճեն գովազդի միջոցով այցելությունների թիվը, հետևաբար` նաև Adsense-ի միջոցով վաստակած գումարը:

Բերենք մեկ օրինակ. Տեսնելով մատչելի ավիատոմսերի գովազդը Ձեր կայքում, օգտվողը սեղմում է գովադային հայտարարության +1 կոճակին` ենթադրելով, որ այն կհետաքրքրի նաև իր ընկերներին. Օգտվողի ընկերներն ու ծանոթները, մուտք գործելով իրենց Google հաշվեհամարները, կտեսնենք նշյալ օգտվողի կողմից երաշխավորված գովազդը, որի ստորին մասում` նաև նրա լուսանկարը:


Բացի այդ, աճում է հավանականությունը, որ տվյալ գովազդը կցուցադրվի օգտվողի ընկերներին և ծանոթներին: Անձնական խորհուրդները հանդիսանում են կարևորության գործոն, այդ պատճառով էլ Adsense-ը ավտոմատ կցուցադրի այն գովազդները, որոնք առավել հաճախ են դուր եկել օգտվողներին:



No comments:

Post a Comment