Tuesday, October 18, 2011

Գունային ձևավորումներ AdSense գովազդային բլոկներում

Վերջին մի քանի շաբաթներում AdSense-ը ներկայացրել է ֆունկցիաներ, որոնք հասանելի էին միայն AdSense-ի հին տարբերակում: Այժմ AdSense-ը գործարկում է ևս մեկ երկար սպասված ֆունկցիա` հայտարարությունների ձևավորումներ (ad styles / стили объявлений). նրանք իրենցից ներկայացնում են հին գունային երանգների լավացված տարբերակը: 

Հայտարարությունների ձևավորումները թույլ են տալիս ստեղծել սեփական գունային, տառատեսակային, անկյունային տարբերակների կոմբինացիան և հեշտությամբ ներդնել սեփական կայքի գովազդային բլոկներում և որոնողական համակարգերում:

նոր ինտերֆեյսի հայտարարությունների ձևավորումներն հարմար են այնքանով, որ նրանց փոփոխություններն անվերապահորեն ազդում են բոլոր այն հայտարարությունների բլոկներում և որոնողական համակարգերում, որտեղ նրանք օգտագործվել են: Այսպիսով, որպեսզի փորձարկենք, թե ինչպիսի տեսք կունենա Ձեր կայքում գովազդային բլոկը նոր գունային տարբերակներով, հարկավոր կլինի ստեղծել գունային նոր ոճ և կիրառել ցանկալի գովազդային բլոկների համար: Եթե այն Ձեզ դուր է եկել, այն կարելի է կիրառել Ձեր հաշվեհամարի բոլոր գովազդային բլոկների համար:

Հայտարարությունների նոր գունային ձևավորում ստանալու համար անցեք "Իմ հայտարարությունները" (Мои объявления / My ads) բաժինը, ընտրեք "հայտարարությունների ձևավորում" (ad styles / стили объявлений) ենթաբաժինը նավիգացիոն վահանակում, այնուհետև սեղմեք "+ նոր" (+ новый / + new) կոճակը: Նոր գովազդային բլոկ ստեղծելու գործընթացում կարելի է ընտրել արդեն ստեղծված գունային ձևավորումների տարբերակներ:

No comments:

Post a Comment