Saturday, December 15, 2012

AdSense-ը կկրճատի մեծ բաններների ցուցադրությունները

Մոտ մեկ ամիս առաջ Google AdSense-ը գործարկել էր բաններների նոր ֆորմատ՝ 300x600 չափերով (big skyscrapper): Այսպիսի «կեսէջանոց» գովազդը միանգամից աչքի է ընկնում օգտվողների մոտ, այդ պատճառով էլ այն մեծ մասսայականություն է վայելում կայքերի ղեկավարների և գովազդատուների մոտ:



Այս ամենը բերեց նրան, որ վեբ-հրապարակողները (publishers) սկսեցին այսպիսի բաններները 3 գովազդային բլոկներով տեղադրել իրենց կայքերում՝ բովանդակության համար համարյա տեղ չթողնելով:


Վեբ-կայքում գովազդի և բովանդակության ծավալային հավասարակշռության պահպանման համար Google-ը փոխել է մեծ բաններների տեղադրման քաղաքականությունը իր կայքում. Այժմ վեբ-հրապարակողները կարող են միայն մեկ 300x600 չափի գովազդային բաններ տեղադրել յուրաքանչյուր վեբ-էջում:

Եթե Ձեր կայքում մեկ էջում կան այսպիսի բաններներ մեկից ավելի, ապա կարող եք դրանք հեռացնել մինչև 2013թ. հունվարի 10-ը:

No comments:

Post a Comment