Tuesday, August 21, 2012

Adsense-ի խորհուրդները և Google-ի որոնողական ֆիլտրները հակասում են միմյանց

Google-ը կրկին իր հին գործին է անցել. Ընկերության գործողություններում և խոսքերում նորից դիտվում են հակասություններ և տրամաբանության բացակայություն, որի մասին վերջին ժամանակներս միաձայն բարձրաձայնում են արևմտյան  webmastersworld ֆորումի անդամները:



Պարզվում է, որ շատերը Google Adsense-ից ստանում են խորհրդատվական հաղորդագրություններ, որտեղ Adsense-ի օգտվողներին խորհուրդ է տրվում գովազդային բլոկները տեղադրել կայքերի ձախ վերին հատվածներում, որով նրանք կկարողանան բարձրացնել ցուցադրությունների, այցելություններ թիվը և այդպիսով՝ վաստական գումարը: Առաջին հայացքից թվում է, թե Google-ը բարի մտադրություններով է խորհուրդներ տալիս և ցանկանում է մաքսիմալ օգտակար լինել մեզ: Սակայն տվյալ խոհուրդներին հետևելը կարող է Google-ի որոնողական համակարգում կայքի դիրքերի իջեցման պատճառ հանդիսանալ, քանի որ դեռ այս տարվա հունվարին Google-ը հայտարարել էր նոր ալգորիթմի աշխատանքային սկզբունքների մասին, որի համաձայն խստորեն հաշվի են առնվում կայքերում գովազդի և բովանդակության հարաբերակցությունները, որը տեսնում է օգտվոը՝ այցելելով տվյալ վեբ-կայք: Որոնողական համակարգը հաշվի է առնում կայքի վերին հատվածներում գովազդային նյութերի քանակը և եթե համապատասխան բովանդակության փոխարեն օգտվոը տեսնում է գովազդային հայտարարություններ, ապա այդպիսի կայքի դիրքերը կարող են իջեցվել Google-ի որոնողական ցուդարությունների էջում:


Ֆորումների որոշ օգտվողները նշում են, որ Google Adsense-ը և Google Search_ը միմյանցից անկախ բաժիններ են, որոնք միմյանց միջև ոչինչ չեն համաձայնեցնում: Սակայն շատ վեբմաստերներ հակված են ընդունելու, որ այդպիսի գործողությունները հատուկ են արվում, քանի որ որոնողական համակարգերում կայքի դիրքերի իջեցման հետևանքով վեբմաստերները ստիպված են լինելու առավել շատ գումար ծախսել կոնտեքստային գովազդի վրա, որն էլ կբարձրացնի Google-ի եկամուտները:


Թե որքանով են ճիշտ արևմտյան վեբմաստերները, միայն ժամանակը ցույց կտա: Եվ ըստ ամենայնի, շուտով Google-ի աշխատակիցներից որևէ մեկը տեսանյութի տեսքով կանդրադառնա սույն խնդիրներին:

Իսկ դուք ինչպես եք կարծում, որն է այս գործողությունների հակասությունների պատճառը և ինչպես են աշխատում Google ընկերության Adsense և Search բաժինները:

2 comments:

  1. If you are looking for a reputable contextual advertising network, I recommend you have a look at Clicksor.

    ReplyDelete
  2. Barev dzez inchpes grancvel Google adseance um,grancvum em indz asum e ,vor hayeren lezvin chi ajakcum ,petqa nyuter@ ayl lezunerov lini,vpr@ vor arajarkum e,vor indz govazd tramadri texadrem kayqum,inchpes anem vor hayeren@ haskana,I'm bolor nyuter@ hayeren lezvov en

    ReplyDelete